«Իրատես». Վարդան Ղուկասյանը ու՞մ, ի՞նչ էր ուզում հասկացնել
«Իրատես» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է։ Նիկոլ Փաշինյանն անգամ նրան սպառնաց պատերին ծեփել, «պառկըցընել» ասֆալտին, սակայն բոլորի ուշադրությունից վրիպեց Ղուկասյանի հայտարարությունից մի հետաքրքիր դրվագ։
Միասեռականության դեմ խոսող Ղուկասյանն այս անգամ ասաց. «Իսկ Դուք գիտե՞ք, որ Պապ թագավորը գեյ է եղել»։ Առաջին հայացքից թվում է` արտառոց ոչինչ չկար գյումրեցի պատգամավորի պատմական վերհուշի մեջ մինչ այն պահը, երբ հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանն է անընդհատ իրեն համեմատում Պապ թագավորի հետ։ Փաշինյանը նույնիսկ իր իշխանության շրջանը համեմատել է Պապ թագավորի կառավարման տարիների հետ։
Հիմա հարց՝ ի՞նչ նկատի ուներ Ղուկասյանը, երբ հայոց թագավորներից հենց Պապին առանձնացրեց ու նրան համարեց գեյ։ Տեսնես ու՞մ, ի՞նչ էր ուզում հասկացնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։