Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը. «Հացդ կտրեմ, մեսինջերդ միացնեմ»
ԱՄՆ-ի նախագահի օգնական Բրայան Հուքը պնդում է, որ իրենք պատժամիջոցներով և ճնշմամբ հասնելու են Իրանի բյուջեի 2/3-րդով կրճատմանը, ինչը բնականաբար ազդելու է իրանցիների սոցիալապես ամենաանապահով խավի կենսամակարդակի վրա։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Միևնույն ժամանակ նա գրեթե հպարտությամբ նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգն անցյալ մեկուկես տարում կարողացել է իրանցիներին ծանոթացնել ինչ-որ համացանցային գործիքակազմի հետ, որպեսզի նրանք կարողանան բողոքների ընթացքում համակարգել իրենց գործողությունները։
Փաստորեն, ստացվում է, որ գործ ունենք պարզ երեսպաշտության հետ, որը կարելի է պատկերավոր ձևակերպել՝ «հացդ կտրեմ, մեսինջերդ միացնեմ»-ի քաղաքականություն»,-նշել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Ինչպե՞ս լուսաբանվեցին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները
- Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո
- Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ու հայտարարում իրանցի ժողովրդի հաղթանակի մասին
- Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
- Իրանը դատապարտում է ԱՄՆ-ին՝ « խռովարար» ցուցարարներին աջակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան