Սա Լեոնիդ Ազգալդյանն է ու վերջ
«Սա Հայաստան է և վերջ». այս խոսքերը Արցախի ազգային հերոս, ֆիզիկոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանինն է, մարդ, որը մինչև կյանքի վերջին րոպեն պայքարեց այդ գաղափարի համար։
Նոյեմբերի 22-ը Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։ Նրա մարտական ընկերներն ասում են, որ հերոսը չէր սիրում նշել ծննդյան օրը, համեստ էր, բայց սերունդները պարտավոր են հիշել, մեծարել ու գնահատել նրան։
Գեղանկարիչ Տիգրան Ասատրյանն անձամբ չի ճանաչել Ազգալդյանին, բայց լսելով նրա մասին բազմաթիվ պատմություններ՝ այնպիսի տպավորություն ունի, որ տեսել է հերոսին։
Ազգալդյանի հետ նրա «ծանոթությունը» տեղի է ունեցել 1994 թ-ին, երբ Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը գեղանկարչին պատվիրում է նկարել հերոսի դիմանկարը։ «Նկարելու ժամանակ ես «տեսա, շփվեցի, զրուցեցի» այդ զինվորականի հետ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Տիգրան Ասատրյանը։
Նրա խոսքով՝ Ազգալդյանի դիմանկարներից մեկն արել է գույնով, որը տվել են հերոսի ընտանիքին, մյուսը եղել է սև-սպիտակ, որը գտնվում է Մարտակերտի արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող Փառքի թանգարանում։
Տիգրան Ասատրյանը նկարել է նաև Ազգալդյանի գլխավորած ջոկատի զոհված տղաներին։
«Սարգիս Հացպանյանը պատմում էր Ազգալդյանի մասին, նրա ջոկատի և նկարելու ժամանակ ինձ թվում էր, որ ճանաչում եմ նրանց։ Հետո սկսեցի ուսումնասիրել Ազգալդյան հերոսին։ Նա իսկապես ստրատեգիկ մտածելակերպ ունեցող զինվորական էր, խիստ, կարգապահ հրամանատար էր և նույնը պահանջում էր իր զինվորներից։ Պատմում են, որ նրա ջոկատում ծխելն ու խմելն արգելված էր, պարտադիր մարզվում էին, քանի որ դա կարևոր նշանակություն ուներ ցանկացած զինվորականի համար»,- ասում է գեղանկարիչը։
Տիգրան Ասատրյանի խոսքով՝ Լեոնիդ Ազգալդյանի նկարին նայելիս էլ երևում է, թե ինչ հզոր անհատականություն էր. «Գրագետ, առաքինի մարդ, հզոր զորավար, հզոր անհատականություն»։
Հարակից հրապարակումներ`
- Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 77 տարեկան
- Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը
- «Լեոնիդն այսօր էլ խրամատներում է, նրա ճակատամարտը դեռ չի ավարտվել»
- «Հայաստանի ամենամեծ հարստությունը հայերն են». Լեոնիդ Ազգալդյան
- Լեոնիդ Ազգալդյան…«Լեգենդ», «Բանիմաց», «Ընկերասեր», «Բարոյական հանճար», «Իրական ազգային մարդ»… բայ ոչ` Ազգային հերոս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները