Արցախում կիրականացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում
2020 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտի ծախսերը նախատեսվում են 5 մլրդ 243.2 մլն դրամի չափով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած պետական բյուջեի ներկայացմանն ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ շուրջ 1.5 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Գյուղի և gյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:
Հատկացված գումարներն հիմնականում ուղղվելու են տեղական ագրարային տնտեսությունների կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը, փոխառությունների տրամադրմանը, առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորմանն ու մի շարք այլ ծրագրերի իրականացմանը:
600 մլն դրամ նախատեսվում է հատկացնել ջրախնայողական տեխնոլոգիաների՝ մասնավորապես կաթիլային համակարգերի տեղադրման աշխատանքներին: 400 մլն դրամ կհատկացվի արտեզյան ջրհորների կառուցմանն ու վերանորոգմանը և 600 մլն դրամ՝ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագրերին:
«Գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը բարելավելու, գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ ձևավորելու և գյուղատնտեսության՝ որպես ձեռնարկատիրության առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը հստակեցնելու նպատակներով 2020 թ.-ին նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության համատարած հաշվառում, որի կազմակերպման համար 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել 223.4 մլն դրամ»,- նշել է Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան