Բելգիացի 9-ամյա տղան կդառնա աշխարհում համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը
Առաջին հայացքից բելգիացի Լորան Սիմոնսը նման է ցանկացած այլ 9-ամյա տղայի, սակայն երբ նա սկսում է նկարագրել իր աշխատանքը Նիդեռլանդների համալսարանում, արդեն պարզ է դառնում նրա հրաշամանուկ լինելը։ Այս մասին գրում է euronews-ը։
«Այն, ինչ մենք անում ենք, նեյրոններ տեղադրելն ու կապ հաստատելն է՝ տեսնելու, թե ինչպիսին է ուղեղի ռեակցիան դեղորայքին»,-ասում է Լորանը։
145 IQ-ով բելգիացի տղան շուտով կդառնա աշխարհում համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը, երբ հաջորդ ամիս ավարտի Էնդհովենի տեխնոլոգիական համալսարանն ու կստանա էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճանը:
«Ես պլանավորում եմ սկսել իմ դոկտորանտուրան և մի քիչ էլ բժշկություն սովորել, բայց մինչ այդ պետք է արձակուրդ գնամ», - ասել է Լորանը իր հետագա ծրագրերի մասին։
Մոտ մեկ տարում ավագ դպրոցն ավարտելուց հետո Լորանը, որը ծնվել է Բելգիայում, բայց այժմ բնակվում է Նիդերլանդներում, ընդունվեց համալսարան և մոտ 9 ամսում ավատեց բուհական եռամյա բակալավրի ծրագիրը:
«Նրա մտքի արագությունը, մենք չենք պատկերացնում, թե ինչ է կատարվում նրա գլխում: Նա միգուցե երեք անգամ ավելի խելացի է, քան երբևէ մեր ունեցած ամենախելացի ուսանողը»,-ասել է ծրագրի ղեկավար Սոջերդ Հուլշոֆը:
Իսկ երբ Լորանը համալսարանում չէ, ապա սիրում է քայլել շան հետ, խաղալ Minecraft ու Fortnite, կամ նկարներ տեղադրել Instagram-ում:
Լորանի հայրը՝ Ալեքսանդրը, չի համարձակվում կանխատեսել Լորանի ապագան, քանի որ նա կոտրել է մինչ այժմ բոլոր սպասելիքները։
«Այն, ինչ նա այժմ անում է, ուղղակի խաղ է կրթության հետ, նա պարզապես խաղում է։ Եվ դա նորմալ է մեզ համար», - ասել է Ալեքսանդրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան