Բելգրադը հետաքննություն է սկսել՝ «Ռուսաստան-Սերբիա» կանխիկ գումարի փոխանցման տեսանյութի հետքերով
Բելգրադը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում ցույց է տրվում, որ ռուս դիվանագետը կամ հետախուզության աշխատակիցը սերբ տղամարդուն կանխիկ գումար է տալիս:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանձնարարել է հետաքննություն սկսել, երբ տեսագրությունները YouTube-ում հրապարակվեց նոյեմբերի 17-ին: Այս մասին գրում է euronews-ը։
Պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սերբիայի հետախուզական գործակալությունը կարծում է, որ տեսանյութն իրական է և նախատեսում է լրացուցիչ տեղեկություններ հրապարակել՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչն ասել է, որ նման միջադեպը, եթե պարզվի, որ ճիշտ է, ապա կլինի «լուրջ հարց և խնդիր»:
Մոսկվայի հետ Սերբիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, բավականին սերտ են։ Անցյալ ամիս Սերբիան առևտրային գործարք կնքեց Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության հետ՝ չնայած ԵՄ անդամակցության թեկնածու է: Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերջին արգելափակումները կարող են նպաստել, որ Սերբիան թեքվի դեպի Մոսկվա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան