Էդվարդ Նորտոնը պատմել է, թե ինչպես է փրկել Լեոնարդո Դի Կապրիոյի կյանքը
Դերասան Էդվարդ Նորտոնը պատմել է, թե ինչպես է նա 2010-ին Գալապագոսյան կղզիներում փրկել Լեոնարդո Դի Կապրիոյի կյանքը: Նորտոնը պատմել է, որ սուզվելիս է եղել օվկիանոլոգ Սիլվիա Էրլեի հետ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Երբ մենք լողում էինք, Դի Կապրիոն հետևից եկավ՝ մեզ լուսանկարելու», - նշել է Նորտոնը։
Նորտոնը նշել է, որ ինքը վաղ տարիքում զբաղվել է դայվինգով, և հասկացել է, որ ափ դուրս գալու ժամանակն է. այդ պահին նա նկատել է, որ Դի Կապրիոն անհանգիստ շարժումներ է անում։
«Նրա մոտ թթվածնի պակաս էր առաջացել»,- նշել է Նորտոնը։
Ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսը տարիներ առաջ այս դեպքը նկարագրել է՝ նշելով, որ Դի Կապրիոն թթվածնի պակաս է ունեցել և կորցրել է գիտակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան