Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո
Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների արդյունքում Իրանում 5 օր ինտերնետի անջատումից հետո նախօրեին սկսել է վերականգնվել ինտերնետի հասանելիությունը մայրաքաղաք Թեհրանում և մի շարք նահանգներում։ Պետական հեռուստատեսության հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հանդարտությունը վերադարձել է Իրանը:
Amnesty International-ը նշում է, որ ավելի քան 100 ցուցարար է սպանվել անվտանգության ուժերի կողմից, սակայն Իրանի կառավարությունն այս թվերն անվանել է «սպեկուլյատիվ»:
«Երկրում աստիճանաբար վերականգնվում է ինտերնետը», - ասված է «Fars» լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է euronews-ը, համացանցի արգելափակումը դժվարացրեց բողոքավորների համար սոցիալական ցանցերում տեսանյութեր տեղադրելը՝ աջակցություն ստանալու, ինչպես նաև անկարգությունների չափի վերաբերյալ հիմնավոր զեկույցներ ունենալու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին քննադատել է Իրանին` ինտերնետը արգելափակելու համար:
«Իրանն այնքան անկայուն է դարձել, որ ռեժիմը փակել է իրենց ամբողջ ինտերնետային համակարգը, որպեսզի մեծ իրանցի ժողովուրդը չկարողանա խոսել երկրի ներսում տեղի ունեցող ահռելի բռնությունների մասին։ Նրանք ցանկանում են ԶՐՈ թափանցիկություն, կարծելով, թե աշխարհը չի իմանա այն մահերի և ողբերգությունների մասին, որ հասցնում է Իրանի ռեժիմը», - թվիթերում գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին նոյեմբերի 15-ին՝ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց բենզինի գնի առնվազն 50% բարձրացման մասին։
Iran has become so unstable that the regime has shut down their entire Internet System so that the Great Iranian people cannot talk about the tremendous violence taking place within the country....
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 21, 2019
Հարակից հրապարակումներ`
- Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ու հայտարարում իրանցի ժողովրդի հաղթանակի մասին
- Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
- Իրանը դատապարտում է ԱՄՆ-ին՝ « խռովարար» ցուցարարներին աջակցելու համար