Շահեն Հարությունյան. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հայտարարել է ԱԺ-ում աշխատանքը դադարեցնելու մասին։
«Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։
Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։
Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն էր։