Նոտր Դամի գիշերային լուսավորությունը վերականգնվել է
Հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի գիշերային լուսավորությունն ավերիչ հրդեհից ութ ամիս անց վերականգնվել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Նոյեմբերի 21-ից սկսած Նոտր Դամը, ինչպես նաև Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, ընդգրկվում են գիշերային լուսավորության ցանցում մինչև ժամը 1:00-ն:
Նշվում է, որ մինչև հրդեհը տաճարն ուներ լուսավորության երկու համակարգ, որից մեկը դեռ չի վերականգնվել: Բայց լուսարձակների վերանորոգված շղթան բավարար է ֆասադի լուսավորության համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամի վերականգնողները վիճել են աշտարակի պատճառով
- Ֆրանսիան որոշել է Ռուսաստանին հրավիրել՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
- Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ եղանակի պատճառով
- Նոտր-Դամ. երեք ամիս անց
- Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին