Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ, 2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի կատարել իր պարտականությունները, իսկ տնօրենը, շահադիտական նպատակներով և պաշտոնեական դիրքը չարաշահելով, աշխատանքից չի ազատել ֆիզկուլտուրայի ուսուցչին ու վճարել է ամբողջական աշխատավարձը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան