Ռուսներին կոչ են արել անտեսել Ռոտարուի համերգը
ՌԴ Դաշնային խորհրդի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Վալերի Ռյազանսկին կարծում է, որ մշակույթի նախարարությունը պետք է մեխանիզմներ ունենա ազդելու այն արտիստների վրա, որոնք քննադատում են ռուսական իշխանությունների գործողությունները, «բայց երբ անհրաժեշտ է գումար վաստակել, գալիս են»: news.mail.ru-ի հաղորդմաբ, նման կարծիք է հայտնել ուկրաինացի երգչուհի Սոֆյա Ռոտարուի՝ ռուսական բեմ վերադառնալու մասին որոշումից հետ:
«Իհարկե, ասում են, որ մշակույթն ու արվեստը քաղաքականությունից դուրս են, բայց կյանքում այդպես է: Նաև Ռուսաստանում հայտնի վրացի արտիստ Վախթանգ Կիկաբիձեն էր քննադատությամբ հանդես եկել Ռուսաստանի հասցեին»,- ասել է նա:
Ռյազանսկին դեմ է սև ցուցակ ստեղծելուն:
«Նման ելույթներին լավագույն պատասխանը կլինեն համերգասրահում դատարկ տեղերը»,- հայտարարել է նա:
Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր, որ Ռոտարուն գալու է Մոսկվա մասնակցելու «Տարվա երգ» երաժշտական մրցանակաբաշխության նկարահանումներին, նաև ելույթ է ունենալու «Ռետրո FM լեգենդներ» փառատոնին: Բացի այդ, երգչուհին քննարկել է շարունակել ելույթ ունենալ նաև ամանորյա կորպորատիվներին:
2018 թվականին Ռոտարուն հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուսաստանում Ուկրաինայում մտցված ռազմական դրության պատճառով: Որոշ տվյալներով, երգչուհին նման որոշում էր ընդունել, որպեսզի չթեժացներ իրավիճակը և չսադրել արմատական հայրենակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոտարուն վերադարձել է Ռուսաստան
- Սոֆյա Ռոտարուն վերադառնում է Ռուսաստան
- Ռոտարուն ծանր հիվանդությունից հետո բեմ է բարձրացել
- Սոֆյա Ռոտարուն հրաժարվել է երգել Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան