Երևանյան դպրոցում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգողը 12–ամյա աշակերտ է եղել
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Ոստիկանության հաղորդմամբ, դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։
Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Երևանյան դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
- Ահազանգ՝ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ