«Մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» տեսանյութից հետո ժամանակավորապես դադարեցվել են Ճամբարակի բաժնի պետ լիազորությունները
Նոյեմբերի 21-ին համացանցում տարածված խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է պարզաբանում. «NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։
Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»։
Հարակից հրապարակումներ`
- Նախապատրաստվում են նյութեր` ոստիկանների կողմից խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
- Հակագազով ու ծեծով ցուցմունք կորզելու տեսանյութի վերաբերյալ ոստիկանությունում ստուգումներ են իրականացվում
- ՄԻՊ. Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան