ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:11 23/11/2019 Հայաստան

«Առերևույթ հանցանք կատարած անձը հանգիստ կարող է հատել երկրի սահմանը բանկերից և ինձանից գողացված միլիոնները իր հետ տանելով»

Ֆեյբուքյան օգտատեր Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է ոստիկանության անգործության և ուրիշի անձնագրով բանկային գործարքներ կատարելու մասին։ 

«Իրավապաշտպանների անգործությունը, կամ ինչպես դառնալ միլիոնատեր ուրիշի անձնագրով։

Ժողովուրդ ջան ուզում եմ բոլորիդ հետ կիսվեմ մի շատ հետաքրքիր հարստանալու սխեմա։ Սկսենք սկզբից։ Նոյեմբերի 14-ին Երևանի կայանատեղիների խնդրից խուսափելու նպատակով օգտվել եմ քաղաքի ամենահայտնի տրանսպորտից՝ պատահական OPEL տաքսի նստելով։ Երթևեկելով հայտնի առևտի կենտրոնից միչև Երևանի քաղաքապետարան զրույցի բռնվեցի «զեմլյակիս» հետ, արմատներով գյումրեցի եմ։ Երբ իջա տաքսիից պարզվեց ձեռքի պայուսյակս՝ նույն ինքը «բառսետկա» կոչվածը թողել եմ տաքսիի մեջ։ Անմիջապես զանգահարում եմ Ոստիկանություն մտածելով, որ իրենց համար դա 10 րոպեի խնդիրա։ Խնդրեցին սպասել տեղում։ Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարում են և հրավիրում Կենտրոնի բաժին։ Տեղում տալիս եմ հայտարարություն կորստի մասին և նշում եմ, որ պայուսյակի մեջ կար ID քարտ, Զին գրքույք, 300,000 դրամ գումար, քարտեր և այլն։ Վստահ լինելով իրավապահների արագ գործողությունների վրա, հանգիստ խղճով գնում եմ տուն։ Ու այստեղից ամեն ինչ սկսվում է։

Նոյեմբերի 15-ին ընկերներիցս մեկը զանգում և ասում է, որ հայտնի բանկերից մեկում իմ անձնագրով փորձել են գործարք կատարել, այդ մասին տեղեկացնում եմ քննիչին և խնդրում եմ արագ գտնել տաքսին, ինքս նույնպես զբաղվում եմ փնտրտուքով։ Երեկոյան ինձ արդեն հայտնի էին նրա բոլոր տվյալները։ Ոստիկանները տաքսիի վարորդին կանչում են բացատրության, վերջինս 18․11․19թ․-ին /3 ՕՐ ԱՆՑ/ ներկայանում է և տեղեկացնում է, որ որևէ կապ չունի։ Նույն օրը / երկուշաբթի/ իմ նախաձեռնությամբ գնում եմ «ԱՔՌԱ» վարկային բյուրո, հարցում եմ անում և պարզում, որ 4 օրվա ընթացքում իմ անունից կատարվել է 16 հատ վարկային հարցում, տեղեկանքը ներկայացնում եմ ոստիկանություն և գնում ցուցակում նշված բանկեր, առաջին 3 բանկ մտնելով պարզում եմ, որ իմ անվանի ձևակերպվել են ընդամենը մոտ 1․000․000 դրամի ապառիկ վարկեր։ Վերցնում եմ վարկային պայմանագրերը, բողոքներ եմ գրում և տեղեկությունները տանում եմ Ոստիկանություն։ Նույն օրը գնում եմ ԱԱԾ, Կենտրոնական Բանկ, Անձնագրային բաժանմունք, /պարզվում է, որ Ոստիկանություն տրված հայտարարությունը բավարար չէ անձնագիրը կասեցնելու համար/, Դատախազություն, գտնում եմ ապառիկ տված խանութի տվյալները, հանցագործ տաքսիսիտի նկարները այնտեղի տեսախցիկներից հանում եմ և ուղղարկում ոստիկաններին։ 19․11-ին այցելում եմ Կենտրոնի բաժին և տալիս եմ նոր հաղորդում արդեն քննիչի մոտ, վերոնշյալ մարդու բոլոր տվյալները և ապացույցները ներկայացնելով և խնդրում եմ անհապաղ քրեական գործ հարուցել։ 20․11-ին Մոլերից մեկի ծանոթս զանգահարում է և տալիս տվյալ, որ խանութներից մեկում մեր հերոսը նորից փորձում է վարկ ձևակերպել։ Տեղեկացնում եմ քննիչին, որը հորդորում է զանգահարել 1-02, այս անգամ արդեն Մալաթիայի բաժնի ոստիկանների հետ հասնում ենք Մոլ, սակայն հանցագործը արդեն հեռացել էր։ Նրանց ևս տրամադրում եմ բոլոր տվյալները և այսպես ասած մատնացույց եմ անում ազատության մեջ հավեսով ֆռֆռացող և իրեն իմ տեղը դրած հանցագործի վրա։ Հաջորդ օրը զանգահարում եմ Կենտրոնի քննիչին և պարզվում է, որ նա դեռ քրեական գործ չի հարուցել և պատրաստվում է հարուցել և «ինձ օգնել»։ Մալաթիայի բաժնից տեղեկանում եմ, որ կապնվել են այդ մարդու հետ և երեկոյան նա իր փաստաբանի հետ գնալու է բաժին /հիշեցնեմ որ բոլոր նկարները և ապացույցները հավաքագրել եմ ինքս և փոխանցել եմ բաժին/։

Այսօր՝ նոյեմբերի 22-ին առավոտվանից փորձում եմ կապնվել քննիչների հետ։ Հեռախոսները չեն վերցնում։ Հիշեցնեմ, որ կորստի պահից անցել է արդեն 8 օր, ապօրենի գործարքներ կատարողի մասին բոլոր տվյալները հայտնի են արդեն 7 օր, հիմնավոր բոլոր ապացույցները ոստիկանություն են ներկայացվել արդեն 5 օր, բացահայտ հանցագործության մասին /Մոլի գործարք/ հաղորդում տալուց անցել է արդեն 3 օր։ Չգիտեմ օպերատիվ բառի սահմանումը, բայց կարծում եմ որ 1-02 հաղորդուման մեջ օպերատիվ բառը շատ սխալ է օգտագործվում։ Մնացածը դատեք ինքներդ։

Հ․ Գ․ Ասեմ, որ վարկեր տրամադրած բանկերը գտնվում են ՀՀ առաջատար բանկերի ցուցակում, այդ մասին տվյալները կլինեն իմ հաջորդ փոստերում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Խ.Միքայելյանը։ 

Այս գրառումից հետո ավեի ուշ օգտատերը նաև մեկնաբանություն է արել. «Շարունակություն։

Ֆեյսբուքում գրառում դնելուց հետո, հրավիրվել եմ Մալաթիայի բաժին։ Երեք ժամ ոստիկանության Մալաթիայի բաժնում անցկացնելուց հետո, պարզվեց, որ ըստ մեր ոստիկանության՝ առերևույթ հանցանք կատարած անձին մինչ այս պահը օրենսդրական հիմքեր չկան բերման ենթարկելու համար։ Նույնիսկ ավելին, նա հանգիստ կարող է հատել երկրի սահմանը բանկերից և ինձանից գողացված միլիոնները իր հետ տանելով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}