Թուրքիայի ՊՆ-ը հայտարարել է՝ ինչպես են տեղակայելու Ռուսական Ս-400-ները
Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիայում կտեղակայվեն ավտոմատ ձևով։ Այս մասին «Ալ Ջազիրայի» թղթակցի հետ զրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարան:
«Ռուսական համակարգերը ինքնուրույն՝ ավտոմատ համակարգով կստանձնեն մարտական հերթապահություն։ Մենք նախապես հայտարարել ենք այդ մասին»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է Աքարան։
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «Ս-400- ները շատ կարևոր մեխանիզմ են Թուրքիայի ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար»:
Հուլուսի Աքարան նաև նախազգուշացրել է արևմտյան գործընկերներին, որ եթե վերջինս հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 ինքնաթիռները Թուրքիային տրամադրելուց հրաժարվի, ապա Թուրքիան իրեն թույլ կտա փնտրել այլընտրանքային տարբերակներ։ «Իհարկե, մենք ստիպված կլինենք փնտրել այլ տարբերակներ։ Այս ամենը պետք է հասկանան բոլոր կողմերը»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։