«Տիեզերքի բանալին»՝ Հայասանում
Երկու օր է, ինչ Հայաստանում է գտնվում «Տիեզերքի բանալին»։ Երևանում մեկնարկել է «Unistar Armenia» փառատոնը, որի նպատակներից մեկը տիեզերագնացության ոլորտում նորարարությունները ներկայացնելն է։
Փառատոնի կազմակերպիչներից Օլգա Նիզովցովան նշում է, որ փառատոնի ընթացքում ներկայացվում է՝ ինչպիսին է Երկիր մոլորակը տիեզերք հասած մարդկանց աչքերում և ինչպես են նրանք Երկիր վերադառնալուց վերցնում վրձինն ու պատկերում այն։ Նիզովցովան հարկ համարեց նշեց, որ հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը Երկիր մոլորակը պատկերել է այնպես, ինչպիսին այն տեսնում են Միջազգային տիեզերական կայանից։
«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում երեկ ներկայացվեց «Տիեզերքն ու վրձինները. պատկերելով Երկիրը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է երկու հանճարների՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի և տիեզերագնաց-նկարիչ Ալեքսեյ Լեոնովի հանդիպմանը: Այդ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Լեոնովը զարմանում է՝ տեսնելով, որ Մարտիրոս Սարյանի կտավների վրա Երկիրն ունի ճիշտ այն տեսքը, ինչպիսին այն տեսնում են տիեզերագնացները Միջազգային տիեզերական կայանից»,-մանրամասնեց նա։
Փառատոն անցկացնելու գաղափարը Հայաստանում է ծագել.«Ես մայիսին Հայաստանում էի, և տեսնելով՝ որքան բարձր է այստեղ կրթական ցենզը և որքան զարգացած է մշակույթը, որոշեցի, որ պետք է այստեղ նման ծրագիր իրականացնել։ Կարծում եմ՝ կարևոր է, որ տարբեր գիտնականներ կարողանան փորձի փոխանակում իրականացնել՝ տիեզերանավի կառուցվածքից մինչև դիզայն։
Դեռ 2 տարի առաջ ես մեր Տիեզերագնացության թանգարանում ներկայացրի «հայկական տիեզերքը», որի ընթացքում ներկայացվեցին հայ աստղագետները, ֆիզիկներն ու գիտնականները հնչեցրին իրենց կարծիքները։ Մարտիրոս Սարյանի աշխատանքներով ևս մենք տեսնում ենք «հայկական տիեզերքը»։ Եվ այժմ մենք հույս ունենք, որ տիեզերագնացության ոլորտում Հայաստանը կունենա լուրջ հաջողություններ»։
Նշենք, որ եկող տարի հայաստանցիների համար տիեզերքն ավելի «շոշափելի և բաց կլինի». Բյուրականի աստղադիտարանում կստեղծվի վիրտուալ թանգարան։ «Ոչ մի ֆիզիկական իր չի լինելու աստղադիտարանի տարածքում։ Անհրաժեշտ է լինելու սմարթֆոնով գալ թանգարան, տեղում գտնել վիրտուալ բովակդակությունները։ Լինելու են հատուկ նշաններ, որոնք ասելու են, որ, օրինակ այս տարածքում կարող եք տեսնել «Ապոլոն 11»-ի մոդելը, մարդիկ հանելու են իրենց հեռախոսները, ակտիվացնելու են այդ մոդելը և իրենց հեռախոսի էկրանին տեսնելու են այն»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի մասնակից, «Արլուպա» ընկերության նախագծերի ղեկավար Ելենա Հախումյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում