Ճանապարհային ոստիկանը պետք է քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր. ոստիկանապետի պաշտոնակատար
«Ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս»,- այսօր անցկացրած խորհրակցության ժամանակ այս մասին նշել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորել է ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցությունը և մատնանշել դեպքեր ու հանցագործություններ, որոնք բացահայտվել են այդ համագործակցության շնորհիվ։
Արման Սարգսյանն անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին և նշել, որ օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։