Շահնազարովը դեմ է սև-սպիտալ ֆիլմերը «գունավորելուն»
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն, հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը կարծում է, որ սև-սպիտակ ֆիլմերի ցուցադրությունը գունավոր խախտում է ֆիլմի էսթետիկան:
«Մարդիկ, երբ նկարահանել են սև-սպիտակ ֆիլմեր, համապատասխան ձևով շարելով կադրերը, ամեն ինչ ենթարկվել է դրան: Դա գեղարվեստական որոշում է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է ռեժիսորը:
Նա նշել է, որ մշտապես դեմ է եղել հին ֆիլմերի նման փոփոխմանը, ընդգծել, որ մշտապես հետուստաընկերություններ են նախաձեռնել ֆիլմերը ցուցադրել գունավոր, որպեսզի գրավեն երիտասարդներին, որոնք, իբրև, սովոր չեն դիտելու սև-սպիտակով:
Միևնույն ժամանակ, Շախնազարովը նշել է, որ եթե ֆիլմերի հեղինակները, ելնելով անձնական նկատառումներից կամ ֆինանսական դժվարությունների ազդեցության տակ լինելով, թույլ են տալիս նման վերափոխման, դա նրանց իրավունքն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան