Մարգարիտա Խաչատրյան. Հինգշաբթի կլինենք կառավարության առջև
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից բավական ժամանակ է անցել, սակայն լուծում չի տրվել իրենց հարցին:
«Մեկ շաբաթ առաջ հանդիպել ենք օգնականի հետ, որևէ դրական արձագանք չունենք»,- նշեց նա:
Մարգարիտա Խաչատրյանը հայտնեց, որ իրենք շարունակում են իրենց պայքարը, գործադրի առաջիկա նիստի օրը՝ հինգշաբթի (նոյեմբերի 28), լինելու են կառավարության շենքի դիմաց:
«Մենք պետք է լինենք վերջին սևազգեստ մայրերը, որոնք իրենց բալեքին տվել են, բայց իշխանությունների կողմից անուշադրության են մատնվել: Մենք կանգնած են բանակի ակունքներում, կողքին, թույլ չենք տա անտեսվեն սևազգեստ մայրերի իրավունքները»,- ասաց Մ. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվել է 2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։ Մ.Խաչատրյանը նշում է, որ իրենք բարձրացրել են 6646 զոհվածների խնդիրներ, ծնողների մեծ մասը ծերության շեմին են:
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Խաչատրյան. Հարգարժան վարչապետ, եթե գումարի խնդիր չունեք, անդրադարձեք զոհված զինվորների ընտանիքներին
- Ոչ մերժում ենք ստացել, ոչ՝ դրական լուծում. Մարգարիտա Խաչատրյան
- Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
- Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի․ Մարգարիտա Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան