Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նախհերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։
Նիստի ընթացքում քննարկվել են պետական մարմինների կողմից՝ ՀԽ նամակներին ի պատասխան ներկայացված տվյալներն ու տեղեկությունները։
ՀԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փորձագետներին հանձնարարվել է լրացուցիչ ուսումնասիրել ձեռք բերված տեղեկատվությունը և հաջորդ նիստին ներկայացնել իրենց տեսակետը։
Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա տասն օրվա ընթացքում։
Մինչև դեկտեմբերի 10-ը աշխատանքային խումբն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի Հանրային խորհուրդ, որից հետո խորհուրդը կներկայացնի դիրքորոշում Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդը փակ նիստ էր անցկացրել, որին մասնակցել էին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արդարադատության նախարարությունների պաշտոնյաներ, բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։
Որոշվել էր Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո կձևավորվեր Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հանրային խորհրդի դիրքորոշումը։
Աշխատանքային խմբի համակարգողն է ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Լարիսա Ալավերդյանը, Լևոն Գրիգորյանը, Վարդան Համբարձումյանը, Արսեն Ղազարյանը և Կորյուն Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք. ՀԽ
- Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
- Ամուլսարի հարցում տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա. Վ. Կարապետյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան