Հասարակություն 09:23 23/11/2019 Հայաստան

Գագիկ Գինոսյան. Եվ թվում էր թե հերոսի կոչումը շնորհելու ձգձգումը այս վերջին սահմանագիծը չի անցնի, բայց...

«Ազատագրական Բանակի» մարտիկ, «Կարին» կրթամշակութային ՀԿ նախագահ,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը բաց նամակով դիմել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատճեները՝ ՀՀ նախագահին և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Նամակում գրված է.
«Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:

Հանճարեղ են հնչում Սևակի այս խոսքերը։ Լեոնիդը իր վարքով կերտեց մերօրյա հերոսի չափանիշը, որի համար էլ զրկվեց հերոսի կոչումից, քանզի հերոսի կոչման մենաշնորհն ունեցող պալատը գիտակցում էր, որ Լեոնիդին հերոսի կոչման արժանացնելով ակամա հաստատում են մերօրյա հերոսի չափանիշը, որով և հայոց նորօրյա պետության հերոսի արժանացած կերպարներից շատերը դատապարտված կլինեին կամ զրկվելու այդ կոչումից, կամ ժողովուրդը այդ կոչումները կընկալեր որպես զավեշտ։ Սակայն պալատական որոշումներով չէ, որ տրվում է հերոսի կոչումը։ Հերոսի կոչումը բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, և կնիքը այդ որոշման տակ դնում է ժամանակը։ Դրա վառ ապացույցն է այն, որ կասկածանքներ հարուցող զոհվելու օրվանից շուրջ 27 տարի անց ժողովուրդը ոչ միայն բարձր է պահում նրա կերպարը, այլև պահանջում, որ իր հերոսին, ազգի հերոսին արդարացի որոշումով վերադարձվի այն կոչումը, որից հանիրավի զրկել են նախորդ իշխանությունները, հավանաբար ուղղակի կամ հեռակա գիտակցելով իրենց մեղքը նրա նահատակության մեջ։ Լեոնիդ Ազգալդյանի կերպարը մեզ հասած այն կցկտուր տեսանյութերից անգամ շարունակում է այսօր դաստիարակել սերունդ և վստահաբար 2016թ. ապրիլյան քառօրյայի հերոսների փաղանգից շատերը ոգեշնչված էին նրա կերպարով, ոգով և գաղափարներով։ Ստորագրահավաքի կոչի առաջին իսկ օրվանից իրենց ձայնը բարձրացնելու և իրենց ստորագրությամբ տասնամյակների արդարությունը վերականգնելու պատրաստակամությունն իսկ ցուցադրում է, որ ինչպես իր ջոկատը իր գաղափարի շուրջ համախմբել էր հայրենիքը, սփյուռքն ու Արցախը, նույն կերպ դեպի Երևան հոսեցին ստորագրություններ Արցախից, սփյուռքից և ՀՀ տարբեր անկյուններից։

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը արցախյան խնդրին նվիրված առաջին իսկ հանրահավաքների ժամանակ կանխազգալով մոտալուտ պատերազմը և գիտակցելով, որ հայրենիքի ազատագրումը առանց ռազմական ներգործության անհնար է, հատկապես հաշվի առնելով հարևան ազգի ազգ դառնալ փորձող ամբոխի վայրագությունն ու անմարդկայնությունը։ Ի հակառակ հանրահավաքներում հարթակներից կուրծք ծեծող և հետագայում երկիրը կազմալուծող առաջնորդների, նա հավաքեց իր համախոհներին և լուռ հեռացավ զենքեր ստեղծելու և երիտասարդներին մարզելու՝ նախապատրաստելով իր կանխազգացած ապագա ազատագրական պատերազմը, փաստացի հանդիսանալով մերօրյա պատմության հայ առաջին զենք ստեղծող գիտնականը։ Նա առաջինն էր, որ իր իսկ ստեղծած ռազմական միավորը կոչեց բանակ, այլ ոչ թե ջոկատ կամ այլ անուններով՝ գիտակցելով և բարձրացնելով կանոնավոր բանակ կերտելու հիմնախնդիրը։ Հետագայում շատերին պիտի վերագրվեր բանակաշինությունը, և ոչ նրան, ով հիմք դրեց բանակաշինությանը և ոչ ջոկատային կռվին, որը չէր կարող բերել մարտական հաջողության, առավել ևս Արցախի ազատագրմանը։ Իր հիմնադրած և գլխավորած ջոկատով մինչ իր խենթացնող նահատակությունը, չորս տարի մարտավարելով, մասնակցելով բազում մարտերի և ազատագրելով շուրջ 27 հայկական բնակավայր, կազմակերպելով ողջ Մարտակերտի ինքնապաշտպանությունը, մարզելով և մարտավարական գիտելիքներ ուսուցանելով հարյուրավոր երիտասարդների, նա համաշխարհային ռազմավարությանը պարգևեց մարտավարման բացարձակ նոր արժեհամակարգ, որտեղ իր իսկ խոսքերով ասած կարևոր արժեքը սեփական երկրի ինքնապաշտպանությանն ու ազատագրմանը կամավորագրված զինվորն էր, որի շնորհիվ էլ իր գլխավորած ազատագրական բանակը ընդամենը վեց զոհ ունեցավ: Յոթերորդն ինքն էր։

Ազատագրական բանակի ռազմավարական և մարտավարական գիտելիքներին, ինչպես նաև կարգապահական հմտություններին երանի կտար աշխարհի ժամանակակից բանակներից յուրաքանչյուրը, և որի օրինակով էլ պիտի կերտվեր մերօրյա հայոց բանակը։ Լեոնիդին ճանաչող բոլոր մարդիկ ավելի քան հստակ գիտակցում են, որ արցախյան հերոսամարտում Նժդեհի հոգեզավակն էր նա, որ չէր կռվում լոկ զենքով, այլ ոգով և ապա գաղափարով, և որի պատճառով էլ Նժդեհի նման նրա ճակատամարտը դեռ չի ավարտվել, և այսօր էլ իր գաղափարներով, առինքնող ու ազնվական կերպարով և անպարտելի ոգով հայոց բանակի խրամատում կանգնած յուրաքանչյուր զինվորի հետ ամեն օր նետվում է մարտի, այսօր էլ հաղթանակում է, այսօր էլ հայոց պատմությունը կերտող կերպար է։ Ժամն է գիտակցելու, որ մեր պետության մեջ ոչ միայն տնտեսական և քաղաքական, և այլ սրբագրումների պահն է հասունացել, այլև նախ և առաջ ազգի հերոսների կերպարների սրբագրման: Վաղը ունենալու ենք այնպիսի սերունդ և այնպիսի ազգ, ինչպիսին մենք այսօր կհռչակենք ազգի հերոս։ Գիտակցենք, որ եթե այսօր մենք չսրբագրենք նախորդների կեղծարարությունները, ապա մեզնից հետո եկող սերունդը ստիպված է լինելու սրբագրելու նաև մեզ։ Կամք ունենանք նոր սերնդին փոխանցել զեղծարարություններից մաքրված և հայոց հերոսականությունն ու ոգեղենությունը խորհրդանշող հերոսների կերպարներ, և ոչ նախորդների կամայականությամբ և շահադիտումներով հանիրավի հերոսի կոչման արժանացած որոշ անարժան կերպարներ։

Պարոն Վարչապետ սա իմ նամակն է հասցեագրված Ձեզ, որը դեռևս սույն թվականի ապրիլին առձեռն հանձնել եմ Ձեզ:

Կրկնվելով ասեմ, որ. Պալատական որոշումներով չեն տրվում հերոսի կոչումներ։ Հերոսի կոչումը, բոլոր ժամանակներում, շնորհում է ժողովուրդը, և կնիքն այդ որոշման տակ դնում է ժամանակը։ Պալատը պիտի արժանանա հերոսին հերոսի կոչում շնորհելու պատվին։ Պալատի ինքնամաքրվելու հրամայականն ակնհայտ է։ Պալատը, որ սրբորեն պահպանում է ոչ միայն նախորդ պալատի «հերոսներին», այլեւ չի հաստատում հերոսի, իր ընկալման, չափորոշիչները, ուրեմն ընդունում է նախորդ պալատի հերոսականության չափորոշիչներն ու նախորդ պալատի «հերոսներին»։ Բայց վստահաբար մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը նախևառաջ արժեհամակարգային հեղափոխություն է, և ապա նոր իշխանական, տնտեսական,շ և այլ այլ տեսակի հեղափոխություններ, որոնք պետք է բխեն հենց արժեհամակարգային հեղափոխությունից:
Քանի դեռ արժեհամակարգային հեղափոխություն չի տեղի ունեցել, մնացած հեղափոխություններն ուղղակի մնալու են ժամանակավոր պատրանք, շպար, որի ետևից, վաղ թե ուշ, դուրս են սողոսկելու նախկին, կեղծ և գարշահոտող, «արժեքները»:

Կես տարի առաջ Ձեզ հանձնված նամակի հետքերով, Ձեր միջնորդությամբ խնդիրը պարզաբանելու համար արձագանքեցին որոշ ատյաններ, և ի զարմանս ինձ բոլորը միաբերան փորձում էին համոզել ինձ, որ բավարարվեմ Լեոնիդ Ազգալդյանին Արցախի հերոսի կոչում շնորհելով: Որպես հիմնավորում բերվում էր այն փաստարկը, որ Ազգալդյանի մարտական գործունեությունն իրականացվել է Արցախում: Առանց նսեմացնելու ՀՀ ազգային հերոսի կոչման արժանացած որևէ մեկին, ասեմ, որ մերօրյա ազատամարտի մասնակից, ռազմական գործողությունների ընթացքում զոհված Հայորդիներից միայն Լեոնիդ Ազգալդյանի զինակից, և գաղափարական համախոհ Մովսես Գորգիսյանն է զոհվել ՀՀ տարածքում: Մնացած բոլոր հերոսների գործունեությունը ծավալվել է բացառապես Արցախի Հանրապետության տարածքում: Սակայն նրանք արժանացել են ՀՀ հերոսի կոչման: Ես իմ նամակին կից համապատասխան վայրեր եմ ներկայացրել նաև Լեոնիդ Ազգալդյանի մարտական ուղին, որտեղ ակնհայտ երևում է, որ ՀՀ տարածքում չկա որևէ մեկ այլ ռազմական գործիչ, ով այդքան ներդրում ունի ՀՀ տարածքում 90-ականներին տեղի ունեցած ռազմական իրադարձություններում, սկսած դեռևս 1989թ.-ից, երբ խորհրդային զորքերը Երևանի երկաթուղային կայարանում իրականացված յոթ հայ երիտասարդների սպանությունից հետո փորձ արեցին Նուբարաշենի իրենց կայազորից ներխուժել Երևան՝ պատժելու Հայոց ազատագրական պայքարն ու Հայ ժողովրդին իր ազատատենչության համար, մինչև Նոյեմբերյանի շրջանում, Մեղրու շրջանում տեղի ունեցած ռազմական ընդհարումներ և ողջ Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպումն ու մի ամբողջ շրջանի երիտասարդությանը բառացիորեն ռազմարվեստի հմտություններ դաստիարակելն ու ռազմական գործողությունների նախապատրաստելը, որն էլ շատ չանցած հիմք հանդիասացավ Քարվաճառի շրջանի ազատագրմանը, որն էլ վերջանականորեն ապահովեց Արցախի անվտանգությունն ու վերջնականորեն ՀՀ-ի հետ վերամիավորումը: Այս բոլոր թվարկումներում իր բացառիկ դերն ունի նաև Հայ արդի առաջին զենքերի ստեղծումը, որի գաղափարական, գիտական և կազմակերպչականառաջնորդն ու անմիջական մասնակիցն ու խանդավառեցնողը հենց Լեոնիդ Ազգալդյանն էր:

Ինձ համար տարօրինակ էր իմ փաստարկներին ի պատասխան տարբեր ատյաններից հնչող իբր զարմացած, բայց ավելի շատ հանդիմանական, և զարմանալիորեն նույն բառերով ձևակերպվող միտքը. Իսկ ի՞նչ պակաս կոչում է Արցախի հերոսի կոչումը: Եվ, օ զարմանք, նրանք փորձեցին ՀՀ ազգային հերոսի կոչման արժանացնելու իմ հորդորը լռեցնել, զոհվելուց շուրջ 27 տարի անց Լեոնիդ Ազգալդյանին Արցախի հերոս կոչում շնորհելով:

Սպասումները, որ Մայիսի 9-ին, կամ 28-ին, և կամ Ազգալդյանի զոհվելու տարելիցին՝ հունիսի 21-ին, ծայրահեղ դեպքում սեպտեմբերի 21-ին հերոսի կոչման հրամանագիրը կհրապարակվի, ամեն հիշարժան ամսաթվի հետ վերածվում էր էլ ավելի խորը հիասթափության:

Այսօր, Նոյեմբերի 22-ին, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է:
Շնորհավոր ծնունդդ հրամանատար, շնորհավոր ծնունդդ զորավար, շնորհավոր ծնունդդ Հայոց նորօրյա բանակաշինության հիմնադիր ու ճարտարապետ:
Եվ թվում էր թե հերոսի կոչումը շնորհելու ձգձգումը այս վերջին սահմանագիծը չի անցնի, բայց....

Հուսով եմ, որ հեղափոխությունը հեղափոխել է նաև պալատը՝ այն վերածելով Հայոց Արքունիքի, որն էլ Լեոնիդ Ազգալդյանի հերոսի կոչումը շնորհելու առիթը կօգտագործի ի վերջո արժեհամակարգային հեղափոխության սկիզբն ազդարարելու և Հայոց Արքունիքին վայել Հերոսի, ՀՀ ազգային հերոսի շնորհման չափորոշիչները սրբագրելու համար. չափորոշիչներ, որոնք այլևս կբացառեն պալատի ցոփ ու շվայտ, քմահաճ և պալատին հաճոյացող և սեփական գրպանի ոսկով ձուլվող պարգևատրումներն ու այսուհետ ՀՀ ազգային հերոսի և կոչմանը կից շնորհվող «Հայրենիք» շքանշանները ձուլված կլինեն իրական հերոսների անպարտելի ու անմահ ոգիներով:

Նոր Հայաստանն արժանի է ունենալու նոր հերոսների, որոնք ոչ թե պալատի հերոսներ կլինեն, այլ իրոք ազգային հերոսներ, ՀԱՅ հերոսներ, ինչն էլ կհեղաշրջի Հայ մարդու մեջ ձևավորված մերօրյա հերոսի պատկերացումները:

Ժողովուրդը Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում շնորհելու վճիռը վաղուց է կայացրել, և ժամանակն իր զորեղ կնիքն է դրել այդ որոշման տակ:
Քայլը արքունիքին է, որն այդ որոշումով պիտի նախևառաջ վավերացնի Հայոց Արքունիքը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}