Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց օրեր շարունակ նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները որոշել են դադարեցնել նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման:
«Մեր պահանջներն են՝ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում քաղաքականությունն ու այն առաջնահերթությունները, որով ինքն առաջնորդվում է: Մեր պահանջն է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվի դպրոցներում, հայագիտական առարկաները պարտադիր բաղադրիչով շարունակեն մնալ բուհական ծրագրում: Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ուժի մեջ է մինչև այլ հայտարարություն չլինի»,- երեկ երեկոյան հայտարարել է ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով փաստը, որ նախարար Ա. Հարությունյանը Հայաստանում չէ, իրենց տեղեկություններով մեկ շաբաթով գտնվում է Եվրոպայում, պատրաստ են նրա վերադարձից հետո ներկայացված պահանջների բավարարման շուրջ հրապարակային հանդիպում և քննարկում ունենալ նրա հետ:
«Խոսքն այստեղ հրապարակային հանդիպման մասին է»,- ընդգծեց Ք. Վարդանյանը:
Նստացույց անող երիտասարդները կարծում են, որ Արայիկ Հարությունյանը կգա իրենց հետ հանդիպման: Նրանք նշեցին, որ երկուշաբթի օրվանից նախարարության մոտ չեն լինի. «Մտածում ենք նստացույցով դրած խնդիրը մինչ այս պահը լուծել ենք: Մեր կարծիքով, գոնե այս փուլում, նստացույց անելու կարիքը չկա: Կանցնենք այլ գործողությունների, որոնցից առաջինը նախարարի հետ այստեղ հրապարակային հանդիպումն է»:
Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել է ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու վերաբերյալ:
«Երկու խմբակցություններից էլ պատասխանել են, որ խմբակցության նիստերում կքննարկեն, կպատասխանեն: Եվս մեկ անգամ կոչ եք անում կուսակցություններին արտահայտել ժողովրդի լայն զանգվածների շահերը, բարձրացնել բնակչության հուզող հարցերը երկրի թիվ մեկ ամբիոնից»,- ասաց նա:
«Հրապարակ» թերթն այսօրվա համարում գրել է, որ խմբակցությունները, իրենց տեղեկություններով, ուսումնասիրել են առաջարկը և, ըստ ամենայնի, գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ականներին։
«Չնայած յուրաքանչյուր խմբակցություն ունի նախարարին անվստահություն հայտնելու օրենսդրական հնարավորություն, սակայն այս նստաշրջանում և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն կանգնած են հարցի լուծման տեխնիկական անհնարինության առջև։ Բանն այն է, որ այդ գործընթացը ժամանակատար է, օրենքով երկշաբաթյա ժամկետ է նախատեսված, որպեսզի նախ հարցապնդում ուղարկվի կառավարություն, որից հետո խորհրդարան ներկայացվի անվստահության նախագիծ, իսկ այս նստաշրջանի վերջին քառօրյան նշանակված է դեկտեմբերի 3-ին։
ԼՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրենք ընդհանրապես զրկված են այդ հնարավորությունից, քանի որ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ նստաշրջանի ընթացքում մեկ անվստահության նախագիծ ներկայացնի խմբակցությունը, իսկ ԼՀԿ-ն Ջանջուղազյանի վերաբերյալ արդեն ներկայացրել է։ Հետևաբար, խմբակցությունները, ըստ ամենայնի, պատասխանելու են, որ հաջորդ նստաշրջանի ժամանակ կքննարկեն Հարությունյանի հարցը»,- գրել է թերթը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
- ՀՅԴ Բյուրո. Կոչ ենք ուղղում իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված վախի և հալածանքի մթնոլորտը
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- Լիլիթ Գալստյան. Որդեգրված է Հայաստանի ապաոգեղենացման քաղաքական ընթացք
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
- Տարոն Տոնոյան. Եթե Արայիկ Հարությունյանը դաստիարակված է, թող ներողություն խնդրի
- Արծվիկ Մինասյան. Հրապարակային հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- Ս. Պարսյան. Արայիկ Հարությունյանը փորձում է պարտադրել իր արժեհամակարգը
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան