Չինաստանը պատրաստ է աշխարհի հետ կիսվել աղքատության հաղթահարման իր փորձով
Չինաստանի իշխանությունները մտադիր են 2020 թվականին երկրում ամբողջությամբ վերացնել աղքատությունն ու պատրաստ են այդ փորձով կիսվել ողջ աշխարհի հետ: news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին G20-ի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով, չինական կողմը պատրաստ է նպաստել ամբողջ աշխարհում աղքատության հաղթահարման շարունակական առաջընթացին: Նա հիշեցրել է, որ վերջին 40 տարում Չինաստանն աղքատությունից դուրս է հանել ավելի քան 850 միլիոն մարդու:
Նագոյում կայացած գագաթաժողովին բացի G20-ի նախարարներից, հրավիրված են եղել նաև Վիետնամի, Եգիպտոսի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Սենեգալի, Թայլանդի, Չիլիի ԱԳ նախարարները: Նրանք նույնպես մասնակցել են գագաթաժողովի աշխատանքներին: Նախարարները քննարկել են իրավիճակը համաշխարհային շուկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան