«Հայաստանում մեղավորի մեղքի ապացուցման բեռը դրված է հիմանակում սեռական բռնության ենթարկված անձի վրա»
Հայաստանում 2019 թվականի 10 ամիսներին ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք, նախորդ տարվա 585-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունում ստացվել ընտանեկան բռնության մասին 2682 ահազանգ, հաշվառվել է 1533 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 1166 դեպքում, իսկ անհետաձգելի միջամտություն՝ 375 դեպքում: Տվյալները «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին նվիրված ասուլիսում ներկայացրեց ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Նա նշեց, որ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, 2019 թվականի 10 ամիսներին ՀՀ-ում գրացվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիոթյան դեմ հանցագործության 84 դեպք, նախորդ տարվա 78-ի դիմաց, անչափահասների նկատմամբ 49 դեպք՝ նախորդ տարվա 47-ի դիմաց:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն ասաց, որ սեռական բռնության ենթարկված անձից մեծ ուժ է պահանջվում իրավապահներին դիմելու համար, քանի որ նրանից մեծ ռեսուրս է պահանջվելու և ամեն օր պայքարելու են ապացուցելու մեղավորի մեղքը:
«Հայաստանում, ցավոք սրտի, մեղավորի մեղքի ապացուցման բեռը դրված է հիմանակում սեռական բռնության ենթարկված անձի վրա»,- նշեց նա:
Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով, 16 օրը բավականին քիչ է այդ սեռական բռնության հիմնախնդիրներին տրամադրելու համար:
«Կան բավականին խնդիրներ: Ընդհանրապես, ոլորտը կարգավորող քաղաքականության բաց կա, չունենք սեռական բռնության ոլորտում քաղաքականության: Ունենք օրենսդրական բացեր, խնդիրներ, արդարադատության մատչելիության հարց»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նոր ապաստարաններ են ստեղծվելու
- Մեկնարկում է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը
- Ընտանեկան բռնության ենթարկվածը կարող է ստանալ 100-150 հազար դրամ
- Հայաստանում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերը նվազել են
- Մոգերինի. Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա