Ընտանեկան բռնության ենթարկվածը կարող է ստանալ 100-150 հազար դրամ
Ընտանեկան բռնության նվազեցման համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է երկու ուղղությամբ. բռնության ենթարկված անձանց է աջակցության տրամադրումն է և պետական ապաստարանների ստեղծումը։ Նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը։
Նշվեց, որ 2020թ.-ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցության կենտրոններ։ Յուրաքանչյուր մարզում կլինի առնվազն 1 կենտրոն, որտեղ բռնության ենթարկված մարդիկ կստանան հոգեբանական, իրավաբանական և այլ աջակցություն։
Երկրորդ, որ պատրաստվում է անել նախարարությունն այն է, որ բռնության ենթարկված անձանց համար ստեղծվի 2 պետական ապաստարան։ 2020թ.-ի հունվարից կլինի նաև ֆինանսական աջակցություն՝ կառավարության որոշմամբ ընտանեկան բռնության ենթարկվածը կարող է ստանալ 100-150 հազար դրամ։
Օլգա Ազատյանը նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղաքականություն է մշակվում և վերջին ամիսներին արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նպատակն է բռնության ենթարկվածներին օգնել տարբեր մեխանիզմներով։
2020թ-ից Հայաստանում առաջին անգամ կիրականացվի նաև ընտանեկան բռնությունների դեպքերի կենտրոնացված հաշվառում, որը կօգնի ունենալ ճշգրիտ պատկեր բռնությունների տարածվածության, դեպքերի, դրանց տեսակների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերը նվազել են
- Մոգերինի. Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ
- Բազմահազարանոց ցույցեր՝ այսօր նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան