Խորեն Հովհաննիսյանը ցանկանում է դառնալ ՀՖՖ նախագահ
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ժամանակին կներկայացնի Հայաստանում ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին և առաջարկել հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով: Գործադիր կոմիտեի անդամները հայտարարել են, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության հրաժարականներ են տալու արտահերթ ժողովից առաջ՝ մինչ այդ իրականացնելով արտահերթ ժողովի համար անհրաժեշտ մի շարք գործառույթներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն քվեարկությամբ հաստատել է, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է դեկտեմբերի 23-ին, որի ընթացքում ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և նոր գործադիր կոմիտե:
ՀՖՖ կանոնադրության համաձայն, ՀՖՖ նախագահ կամ Գործադիր կոմիտեի անդամ կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող, ՀՀ-ում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի։ Նախագահը ՀՖՖ–ի բարձրագույն պաշտոնատար անձն է, ով ներկայացնում է ՀՖՖ-ն ՀՀ-ում, արտերկրում և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «Առաջին Հայկական Ճակատ». Վանեցյանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա ՀՖՖ նախագահի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին