Թուրքիայում տեղադրվել է Կոմիտասի արձանը
Ստամբուլում գտնվող Պոլսի հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, խմբավար և վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյանի) հուշարձանը:
«Արևելքը»-ը գրում է, որ հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ հովանավորը՝ Սարգիս Գյուլեքեչը: Կոմիտասի արձանը պատրաստվել և կանգնեցվել է նրա ծննդյան 150 ամյակի կապակցությամբ:
Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո։
Հայոց ցեղասպանության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ Կոմիտասը ևս ձերբակալվում և աքսորվում: ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ջանքերով Կոմիտասի կյանքը փրկվում է, բայց եղեռնի ահասարսուռ տեսարանների հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին տարիներն Կոմիտասն անցկացրել է Ստամբուլի և Փարիզի բուժական հաստատություններում։
Հարակից հրապարակումներ`
- Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը
- «Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր Աստծուն և իր հայրենիքին ծառայելու մղումով»
- Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում