Դրվել է վերանորոգվող Մայր Տաճարի գմբեթի խաչի գունդը
Շարունակվում են Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները: «Շողակաթ» հեռուստաընկերության դեռ ամսվա սկզբին պատրաստած տեսանյութում նշվում է, որ ամրակայումը գրեթե ամբողջությամբ ավարտվել է, ներկա պահին ճարտարապետ-շինարարները զբաղված են ապամոնտաժված զանգաշտարակների վերաշարման աշխատանքներով:
Այսօր Մայր Տաճարի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ դրվել է Մայր Տաճարի գմբեթի խաչի գունդը` խաչաթոռը և լուսանկար հրապարակել:
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր ժամանակներում մասնակի վերանորոգումների ենթարկվել է, սակայն ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ երբեք չեն եղել: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջական հիմնանորոգման և ամրակայման անհրաժեշտություն կա: 2016-ից սկսվել են Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները: Եկեղեցու ամրակայման նախագիծը համաձայնվել էր ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Մայր Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին, 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Տաճարի հիմնանորոգման համար կհայտարարվի համազգային հանգանակության ծրագիր
- Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների համար
- Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով. Տեր Վահրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին