Հայաստանում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերը նվազել են
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանի՝ այսօրվա ասուլիսում ներկայացրած տվյալների համաձայն, 2018թ.-ին Ընտանիքում բռնության կանխարգելման մասին ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կանանց և աղջիկնեի նկատմամբ բռնությունը նվազել է։
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում Վարդանյանն ասաց, որ 2019թ.-ի 10 ամիսներին գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության 1509 դեպք, 2018թ.-ին այդ թիվը եղել է 1928։ Այս դեպքերից ընտանիքում կատարված դեպքերը եղել է 305-ը, իսկ նախորդ տարի 460-ը։
Ըստ այդմ, 2019թ.-ի 10 ամիսներին ՀՀ-ում ընտանիքներում կատարված բռնությունների վերաբերյալ գրանցվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, նախազգուշացում կիրառվել է 618 և անհետաձգելի միջոցներ, որոնք ձեռնարկվում են բռնություն գործադրած անձանց նկատմամբ, 190 դեպք։
Իսկ 2018թ.-ի հունիսի 30-ից մինչ օրս 1530 անձինք են հաշվառվել ընտանիքում տարբեր բռնություններ կատարելու համար, որոնցից 1166-ի նկատմամբ նախազգուշացում է տրվել, իսկ անհետաձգելի միջոցառում է իրականացվել 375-ի դեպքում։ Ընդհանուր եղել է 2682 զանգ-ամփոփագիր։
Վարդանյանը նշեց, որ բռնությունների նվազման միտման պատճառների հետ կապված տարբեր կարծիքներ կան, սակայն այն ավելի շատ կապված է օրենքի գործածությունից հետո տեղեկացվածության բարձրացման, անձանց կողմից հետևանքների, արարքի ծանրության և պատժի աստիճանը հասկանալու հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մոգերինի. Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ
- Բազմահազարանոց ցույցեր՝ այսօր նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ
- Ընտանեկան բռնության դեպքերով, ՔԿ վարույթում տարվա առաջին կիսամյակում, քննվել է 331 քրգործ
- Վեց ամսում Քննչական կոմիտեն ընտանեկան բռնության 258 քրեական գործ է քննել
- Հաստատվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան