2019թ. երրորդ եռամսյակում մեր երկրի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ 1297 դոլար
2019թ. III եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 107.9%։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով երրորդ եռամսյակում կազմել է 1 տրլն 823 մլրդ 763.3 մլն դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 292 675.8 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 16.0%:
Ըստ վիճակագրության՝ 2019թ. III եռամսյակում ՀՆԱ-ի 7.9%-ով աճին զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության նվազում` 2.0%-ով (98.0%):
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեից, 2019թ. III եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 103.1%-ի դիմաց: Գրանցված գնաճը պայմանավորված է ոչ պարենային ապրանքների, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) և ծառայությունների գնաճով` համապատասխանաբար 102.2%, 100.7% և 100.5%:
Ինչ վերաբերում է 2019թ. III եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 182 460 դրամ: Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի (6.6%) աճի միտում գրանցված գնաճի (0.9%) նկատմամբ:
Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2019թ. II եռամսյակում կազմել է 1 171.4 հազ. մարդ, որոնց 82.3% կամ 964.2 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 22.1%-ը` գյուղատնտեսության ոլորտում:
Վիճագրական կոմիտեի կողմից 2018թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն (ըստ Եվրամիության անդամ-երկրներում կիրառվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության) գործազրկության մակարդակը (հետազոտվել են 7 788 տնային տնտեսություններ) կազմել է աշխատուժի 20.5% կամ 234.0 հազ. մարդ:
Նշենք նաև, որ 2019 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 616 220 հազար դրամ, որը համարժեք է շուրջ 1312 ԱՄՆ դոլարի (1173.7 եվրո):