ՀՀ ԱԳՆ խոսնակ. Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը
«Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի վերաբերյալ հարցին, մասնավորապես ինչպե՞ս եք մեկնաբանում հնչեցված տեսակետները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Ադրբեջանի նախագահը նաև բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու հետևողական քաղաքականության առկայությունը և ափսոսանքով է խոսել այդ քաղաքականության ոչ լիակատար իրագործման կապակցությամբ:
«Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին:
Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր:
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը»,- ասել է Աննան Նաղդալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. հայտարարություն
- Ծաղիկների խոնարհում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
- Սումգայիթը ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խաղաղ ցույցերին Ադրբեջանի պատասխանն էր. Փաշինյան
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական Սումգայիթում կատարված բռնություններին
- Սերգեյ Մինասյան. Սումգայիթյան վայրագությունների կազմակերպիչներն ու կատարողներն այդպես էլ մնացին անպատիժ
- Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Բեյրությում
- Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդի ոչնչացման ադրբեջանական քաղաքականության դրսևորում էր. հայտարարություն
- Արցախի ԱԺ-ն Սումգայիթի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն ընդունեց
- Սումգայիթյան ոճրագործությունը այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է. Ռուստամյան
- Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի. Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան