Beeline-ում մեկնարկել է Samsung A30s սմարթֆոնի վաճառքի ամանորյա ակցիան
Beeline-ում մեկնարկել են ամանորյա հրաշքները․ ընկերությունում Samsung A30s սմարթֆոնը կվաճառվի տոնական առաջարկով։
Ընկերությունից մանրամասնում են, որ սմարթֆոնը գնող հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթը և հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով և 0% տարեկան տոկոսադրույքով՝ ամսական վճարելով սկսած 5300 դրամ։ Առաջարկը գործում է նոյեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
«Ամանորին բոլորն են հրաշալիքներ սպասում և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Beeline-ը ստանձնել է հրաշագործի պաշտոնը։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին այս հեքիաթային տոնին նվիրել և ստանալ ամենասպասված նվերը։ Երեք տեսախցիկ ունեցող այս սմարթֆոնը կօգնի լուսանկարել Ամանորի ամենագեղեցիկ պահերը և հրաշալի նվեր կդառնան յուրաքանչյուրի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ակցիան անցկացվում է Յունիբանկ-ի հետ համատեղ: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում մեկնարկել է Huawei Y7 սմարթֆոնի վաճառքի ակցիան
- Beeline-ի հաճախորդները կստանան մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ և կապի ծառայությունների ամբողջ փաթեթը ամսական 4000 դրամով
- «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին