Ահազանգ. Քննիչը ցանկանում է առգրավել փաստաբանի համակարգիչը
«Այս պահին քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ»։
Այս մասին ահազանգել է «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Շուշան Թադևոսյանը։
«Համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնմխելի է օրենքով:
Սա բացահայտ ոտնձգություն է փաստաբանի գործունեությանը»,-մանրամասնել է Թադևոսյանը։
Ահազանգից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչը առգրավելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան