«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը 9-րդն է
Լեհական Գլիվիցե քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում 278 միավորով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Վիկտորիա Գաբորը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը 115 միավորով 9-րդն է։ Նա կատարել է «Colors of your dream» երգը, որի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչն են, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը։
Մրցույթի հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի առցանց քվեարկության արդյունքում:
Մասնակցում է 19 երկրի՝ Ավստրալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Իսպանիա, Վրաստան, Բելառուս, Մալթա, Ուելս, Ղազախստան, Լեհաստան, Իռլանդիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ,Հայաստան, Պորտուգալիա Իտալիա, Ալբանիա, Սերբիա, ներկայացուցիչ:
«Մանկական եվրատեսիլի» առաջին մրցույթն անցկացվել է 2003 թվականին:
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան