Կողաշրջված նավի ոչխարներին փրկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
Ռումինիայի իշխանությունները շարունակում են աշխատանքները Սև ծովում՝ նավաբեկության պատճառով կողաշրջված նավի ոչխարներին փրկելու ուղղությամբ։
Euronews-ի հետ զրույցում Ռումինիայի շտապ օգնության ծառայության խոսնակն ասել է, որ անձնակազմի բոլոր անդամները՝ 20 սիրիացի և Լիբանանի 1 քաղաքացի, փրկվել են 32 ոչխարի հետ միասին:
Կենդանիների մի մասը դեռևս նավի վրա է և նրանց փրկարարական փորձերը, ինչպես նաև նավը ուղղելու փորձերը շարունակվելու են:
Նշվում է, որ Ռումինիան ԵՄ-ում երրորդ խոշորագույն ոչխար բուծող երկիրն է, որի մեծ մասը տեղափոխում է Մերձավոր Արևելքի երկրներ:
Հիշեցնենք, որ Սև ծովում նավաբեկության հետևանքով նավ է կողաշրջվել, որի վրա եղել է 14 հազար ոչխար։ Նշվում է, որ ոչխարները բեռնվել են նավի վրա կիրակի Ռումինիայի Միդիա նավահանգստից, որն ուղևորվում էր Սաուդյան Արաբիա։