«100 գաղափար Հայաստանի համար»՝ քայլ դեպի նորարարություն
«Սա համահայկական երիտասարդական մրցույթ է, որն անցկացվում է նորարարական մտածողությունը զարգացնելու, հանրապետությունում սոցիալ-մշակութային կյանքին երիտասարդների ներգրավվածությունը ապահովելու համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ Սպորտի հարցերով փոխնախարար Գևորգ Լոռեցյանը՝ ամդրադառնալով «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթին։
Լոռեցյանի խոսքով, մրցույթը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների համար։
«Մրցույթի հիմնական նպատակներից են երիտասարդների շրջանում գյուտարարության խթանումն ու զարգացումը, սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի իրականացումն ու երիտասարդների փոխադարձ պատասխանատվության, սոցիալական գործընկերության զարգացումը։ Այսինքն՝ այն ամենն, ինչ հնարավորություն կտա երիտասարդներիններկայացնել իրենց գաղափարներն ու ի ցույց դնել դրանք հանրությանը»։
Անդրադառնալով մրցույթի կարևորությանը՝ Լոռեցյանը նշեց, որ ծրագրեր կազմելու փորձառություն չունեցող երիտասարդները ձեռք կբերեն ավելի ֆորմալ ծրագրեր կազմելու հմտություններ։
«Այստեղ երիտասարդների գաղափարները կստանան փորձագիտական գնահատական։ Դա երիտասարդներին հնարավորություն կտա գնահատել սեփական մտհաղացման որակական մասը»,-հավելեց նա։