Անդրեյ Բաբկինը խոստացել է տիեզերքից լուսանկարել Բյուրականի աստղադիտարանը
Օրերս ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալել է UNISTAR ARMENIA տիեզերական թեմաներով փառատոնի մասնակիցներին, որոնց թվում էին նաև ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինը և Նիկոլայ Տիխոնովը։
Աստղադիտարանից հայտնում են, որ հյուրերը հանդիպել են աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին, ում հետ զրույցի ժամանակ էլ Անդրեյ Բաբկինը խոստացել է տիեզերքից լուսանկարել Բյուրականի աստղադիտարանը և ուղարկել Հայաստան։
UNISTAR ARMENIA փառատոնը Հայաստանում էր համախմբել ներկայացուցիչների Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և Եվրոպայից։
Զեկույցներով են հանդես եկել NASA կին-տիեզերագնաց Նիկոլ Սթոթը (ԱՄՆ), տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինը և Նիկոլայ Տիխոնովը (ՌԴ), CERN ֆիզիկոսներ Իրինա Շրայբերը և Ֆրենկ Տակերը (Շվեյցարիա), Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի վարիչ Գրիգոր Բրուտեանը, NASA և Space ինժեներ Քենեթ Սմիթը (ԱՄՆ) և այլք:
Փառատոնի պատվավոր հյուրն էր խորհրդային հանրահայտ տիեզերագնաց, տիեզերական 5 թռիչքներ կատարած, ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Ջանիբեկովը։ Փառատոնը բարեգործական էր և ուղղված էր քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնությանը։
Հարակից հրապարակումներ`
- Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից
- Բյուրականի աստղադիտարանում ամառային դպրոց է բացվել
- Մի աշխատասենյակի պատմություն աստղադիտարանում
- Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար․ նվերներ Բյուրականի աստղադիտարանին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում