Լինդսի Գրահամին Սպիտակ տան աշխատակիցն է «խնդրել» վետո կիրառել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա
Շատերը տարակուսած էին և վրդովված, երբ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամը վետո դրեց Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ։
Ինչպես գրում է axios-ը, Սպիտակ տանից դուրս գալիս Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է Գրահամին, որ նա գնա Սենատ և արգելափակի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ինչին նա համաձայնել է։
Գրահամն այս փաստը հայտարարել է շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում:
«Ես ասացի իհարկե։ Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն է, որ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Դա վատ ժամանակ կլիներ: Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե հնարավոր է լինում»,-ասել է Գրահամը։
Հարցին, թե իրեն անհարմար զգում է՝ Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար, Գրահամը պատասխանել է. «Այո՛, որովհետև ես հավանում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը Սենատում վետո դրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Գրահամն առարկել է բանաձևի ընդունմանը՝ ասելով, որ սենատորները չպետք է «փորձեն վերաշարադրել պատմությունը»:
Օրեր առաջ կամ «հաջորդ անգամ» ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո դրվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա. այս անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։ Սենատոր Ռոբերտ Մենենդեզի ներկայացրած բանաձևը կոչ էր անում հետևել Ներկայացուցիչների պալատին ու ընդունել Սենատի 150 բանաձևը: Դևիդ Փերդյուն իր վետոն բացատրել է նրանով, որ այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։
Նշենք, որ Սենատի յուրաքանչյուր սենատոր վետո կիրառելու իրավունք ունի։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- Մենենդեզ. Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
- ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ
- ԱՄՆ սենատորը «բացատրել է»՝ ինչո՞ւ է վետո դրել Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
- ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
- Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում