Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին կմնա կալանքի տակ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Շենգավիթ նստավայրում նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքy երկարաձգելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ Կ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետը։
Լրագրողների հետ ճապեզրույցում Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, իրենց համար սպասելի էր դատարանի որոշումը։
«Գաղտնիք չէ, թե ինչ ճշնում կա այս գործի նկատմամբ, և մեծ համարձակություն է պետք այսօրվա դատական իշխանության համար այս գործով արդար որոշում կայացնելու համար»,-ասաց նա։
Մակինյանի խոսքով, ամբողջությամբ չեզոքացված են ներկայացված այն ռիսկերը, ըստ որոնց Կարեն Խաչատրյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել քննությանը կամ կարող է թաքնվել։
Նա դեռևս չի ծանոթացել դատարանի այսօրվա որոշման հիմնավորումները։
«Նոր ենք ստացել, կծանոթանանք, կգնահատենք։ Դատական իշխանությունն ու իրավապահները տարեբարակված մոտեցումներ են ցուցաբերում Խաչատրյանների գործին»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, մինչդեռ նախորդ որոշման մեջ դատարանը խոչընդոտելու հավանականությունը նվազ էր գնահատել։
Փաստաբանն ընդգծեց, որ Կարեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի մասով պատճառված վնասը կազմում է 200 մլն դրամ։ Այդ գումարը գտնվում է դեպոզիտ հաշվին։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանի փաստաբանները բողոքարկում են դատարանի որոշումը
- Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացվեց
- Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Եթե անկեղծ ասեմ, անհնար է, որ դատարանն անաչառ գտնվի
- Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան