Ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նոր ապաստարաններ են ստեղծվելու
Հայաստանում կանայք կազմում են հասարակության գրեթե 52 տոկոսը, և չի կարող հասարակությունը լինել ազատ, երջանիկ, զարգացած, եթե այդ հասարակությունում կանայք ճնշված են, ունեն նվազ հնարավորություններ, ենթարկվում են բռնության: «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին նվիրված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Երջանիկ կանայք կարող են ստեղծել երջանիկ միջավայր, միայն երջանիկ մարդիկ կարող են ապահովել ընտանիքի, հասարակության ամրությունը, նպաստել հենց երկրի զարգացմանը»,- նշեց նա՝ ներկայացնելով, թե պետական ինչ ծրագրեր են իրականացվում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու, բռնության ենթարկված կանանց օգնելու համար:
Նրա խոսքով, 2019 թվականի ընթացքում որոշակի բարեփոխումներ են իրականացվել օրենքի կիրակման մեխանիզմներն ապոհովելու համար, մասնավորապես մշակվել ու հաստատվել են բռնության ենթարկված անձանց ապաստարանների և նրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, սահմանվել են ընտանիքում բռնության ենթարկված անձնաց ժամանակավոր աջակցության կարգը, որով դրամական աջակցություն են տրամադրվում կանանց, որոնք ընտանեկան բռնության զոհ են, հաստատվել է կենտրոնական հաշվառման կարգը:
Զ. Բաթոյանը տեղեկացրեց, որ երկու ապաստարան են ստեղծելու արդեն պետական աջակցությամբ, մինչև այս որևէ նման ծրագիր պետական ֆինանսավորմամբ չի եղել, բացառապես իրականացվել են հասարակական ու միջազգային կազմակերպությունների ռեսուրսներով:
Նախատեսում են բոլոր մարզերում ստեղծել և զարգացնել ընտանիքի աջակցության կենտրոնները, որոնք խորհրդատվական ծառայություններ կմատուցեն բոլոր մարդկանց, ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ին՝ Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրը, մեկնարկում են «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որն ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը։ Քարոզարշավի նպատակն է օգնել աշխարհում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելմանն ու վերացմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա