Մեկնարկում է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը
Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ին՝ Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրը, մեկնարկում են «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որն ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը։ Քարոզարշավի նպատակն է օգնել աշխարհում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելմանն ու վերացմանը։
Այս տարի քարոզարշավը կենտրոնանալու է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, դրանց դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ և իրականացվեու է «Գենդերային հավասարություն՝ վերջ տանք սեռական ոտնձգություններին» կարգախոսի ներքո։ Քարոզարշավի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառուներ՝ նախատեսված տարբեր լսարաների համար։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին նվիրված ասուլիսում ասաց, որ գլոբալ առումով երեք կանանցից մեկը ենթարկվում է սեռական կամ ֆիզիկական բռնության իրենց կյանքի որևէ փուլում, հաճախ իրենց մերձավոր տղամարդու կողմից։
«Կանանց դեմ բռնությունը ոչ միայն հանցագործություն է, նաև կանանց դեմ լուրջ խտրականության ձև է, գենդերային հավասարության համար լուրջ խոչընդոտ է»,- նշեց նա։
Շ. Շարփի խոսքով, կինը բռնության է ենթարկվում աշխատավայրում, կրթական հաստատություններում, ընտանիքում անկախ սոցիալական ու տնտեսական կարգավիճակի, տարիքի։
«Սա լուրջ մարտահրավեր է ոլորտի համար»,- ընդգծեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը։
Նա նշեց, որ պետք է աշխատել իրազեկվծության բարձրացման վրա ճշգրիտ տվյալներ ստանալու համար, որպեսզի ամբողջական պատկեր ունենան և հասկանան, թե ինչ ծավալի մարտահրավերի առաջ են կանգնած։ Շ. Շարփին ասաց, որ ՄԱԿ-ն աշխատում է բոլորի հետ, որպեսզի կանխարգելեն կանանց դեմ բռնությունը, լինի գենդերային հավասարություն, հասնել կանանց տնտեսապես ու քաղաքականապես հզորանալուն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա