Ռաֆայել Վահանյանը վետերանների աշխարհի չեմպիոնն է
Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Վահանյանը նվաճել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը: 65 տարեկանից բարձր տարիքային խմբում 68-ամյա Վահանյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ Կարեն Մովսիսյանը հանդես է եկել 50 տարեկանից բարձր տարիքային խմբի մրցաշարում, որտեղ 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել չորրորդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արտաշես Մինասյանը գրավել է 22-րդ տեղը (7 միավոր), իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ 52-րդ (6 միավոր):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա