Վրաստանում 2020թ-ի ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով. Կալաձե
Վրաստանում 2020թ.-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ներկայիս համամասնական-մեծամասնության համակարգի համաձայն, քանի որ իշխող կուսակցությունը չի կարող ապահովել Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին գրում է Regnum-ը։
Ըստ նրա, 2020 թվականից համամասնական ընտրակարգին անցումը «Վրացական երազանք» -ի և նրա առաջնորդի նախաձեռնություն էր, և կուսակցությունը նախագիծ կազմեց և ներկայացրեց խորհրդարան: Բայց այն չստացավ սահմանադրական փոփոխությունները հաստատելու համար անհրաժեշտ աջակցությունը, մի կողմից մեծամասնական պատգամավորների բնական բողոքների պատճառով, իսկ մյուս կողմից՝ «Ազգային շարժման» և նրա «մասնաճյուղերի» ապակառուցողական գործողությունների պատճառով:
Կալաձեն նշել է, որ խառը ընտրական համակարգը լիովին համահունչ է ժողովրդավարության սկզբունքներին և նորմերին:
Նա ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել իրենց ջանքերը կենտրոնացնել ոչ թե ապակառուցողական գործողությունների և բողոքի ցույցերի, այլ առաջիկա ընտրություններին մասնակցելու վրա, որը իշխող կուսակցությունը խոստանում է անցկացնել ժողովրդավարության բարձր չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին խորհրդարանում չընդունվեց սահմանադրական փոփոխությունները, որով նախատեսվում էր 2020-ի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ընդդիմությունն ու ցուցարարները պատրաստվում են նոյեմբերի 25-ին մեծամասշտաբ ակցիա անցկացնել
- Վրաստանում քաղաքական ճգնաժամ է՝ խոստացված սահմանադրական փոփոխությունների տապալման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան