Մադոննան մեղադրվում է մի երգի երաժշտության և խոսքերի հեղինակին չվճարելու մեջ
Fischerspooner Էլեկտրոնային դուետից Քեյսի Սփուները պնդում է, որ Մադոննան օգտագործել է God Control երգը Madame X ալբոմում՝ առանց իր գիտության։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Սփուները Instagram- ում հայտնել է, որ համագործակցել է ֆրանսիացի պրոդյուսեր Միրվայսի հետ, ով թողարկել է Madame X- ը 2017թ.-ի դեկտեմբերին:
Երաժշտի խոսքերով, նրան խոստացել են, որ իր նվագարկումը կներառվի Միրվայսի սոլո ալբոմում ու կթողարկվի ավելի ուշ: Բայց հետո նա պատահմամբ գտել է իր թրեքը Madame X ալբոմում:
Ի պատասխան Սփուների պնդումների, փոփ-դիվայի փաստաբանները նախ նրան առաջարկել են 10 այնուհետև՝ 25,000 ԱՄՆ դոլար փոխհատուցում: Բայց նա չի համաձայնել և պահանջում է եկամուտների մեկ տոկոսը վճարել համերգներից:
Մադոննան դեռ չի մեկնաբանել այս պնդումները:
God Control- ը երգը արդեն դարձել է քննադատության առիթ բռնության տեսարանների պատճառով, քանի որ տեսանյութում ներկայացված է հարձակում, որի թեմատիկան նման է 2016-ի հունիսին Օրլանդոյի Պուլս գիշերային ակումբի տեղի ունեցածին, այնտեղ 49 մարդ էր զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան