«Կրթության և գիտության միացումը կրթական համակարգը անվերադարձ վնասելու է»
«Օրգանական քիմիայի ինստիտուտի մասնաշենքը կառավարության կողմից բռնազավթվեց և փաստորեն մարսվեց։ Բացի այդ սառեցվեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ)։ Էդ խնդիրները մինչ այժմ պահպանվում են։ Եվ այժմ էլ «սուպերնախարարության» կողմից առաջարկվել է «սուպեր օրենք», որով առաջարկվում է միացնել կրթությունն ու գիտությունը։ Դեռևս օրենքի նախագիծ է դա, բայց արդեն իսկ պարզ է դրա աբսուրդությանաստիճանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանը՝ անդրադառնալով ԳԱԱ հավանական լուծարմանը։
Ազիզբեկյանի խոսքով, «աբսուրդային» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները գիտնականների «սուրճ խմելու» վերաբերյալ:
«Վրդովմունքը շատ մեծ էր, բնականաբար, որովհետև դա բացարձակ աղերս չունի իրականության հետ։ Եվ այդտեղից ակնհայտ է դառնում, որ կան ինչ-որ կապեր, որ ստիպում են վարչապետին այդպես մտածել։ Ես չեմ կարծում, որ դա իր սեփական հայտնագործությունն է, և ինքը նոր գյուտ է արել»,- նշեց Ազիզբեկյանը։
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասին խոսելիս, գիտնական Ռոբերտ Հակոբյանը նշում է, որ հերիք չէ 3 ինստիտուտ միացրել են, մի բան էլ սկսել են տարածքներից վերցնել. «Կառավարության առաջարկությամբ նախարարությունում ստեղծվեց հանձնաժողով, որը պիտի քններ ու առաջարկ ներկայացներ կառավարություն, որից հետո որոշեին, թե ինչ պիտի անեն։ Էդ հանձնաժողովը շատ արագ աշխատեց, իր եզրակացությունը տվեց, բայց ամեն դեպքում, երբ կառավարությունը որոշում կայացրեց, էդ հանձնաժողովի եզրակացությունից ոչ մի բան չվերցրեց։ Ու պարզապես ինչ ուզեցին, արեցին»։
Հակոբյանի խոսքով, կրթության և գիտության միացումը կրթական համակարգը անվերադարձ վնասելու է.«Ւնստիտուտը տալիս է էն կրությունը, որը չի տալիս բուհը։ Նույն մարդը չի կարողանալու բուհում և գիտությամբ զբաղվել և մարդկանց կրթել։ Դա շատ բարդ է։ Մտավախություն կա, որ կարելի է անվերադարձ կորցնել տարիներով կուտակած գիտելիքների և մասնագետների վերարտադրելու հնարավորությունը։ Չեն հասկանում գիտությունն ինչ է, դրանից է գալիս խնդիրը։ Էն մարդիկ, որ մեր վարչապետի ականջին ասում են՝ սուրճ խմող ենք մենք, պիտի հասկանան, որ նույնիսկ եթե սուրճ են խմում, էդ ընթացքում էլ իրենք մտածում են, թե ինչ անեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում