«Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակում է իր աշխատանքը
Նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի սաները փոխադարձ այցով հյուրընկալվել են Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակում է իր աշխատանքը: Արդեն կայացել են 16 հագեցած ու տպավորություններով լի փոխայցելություններ, որոնց ընթացքում վարպետության դասերի, համերգային ելույթների և պատմամշակութային տեսարժան վայրերի այցելությանը զուգահեռ՝ հարյուրավոր պատանիներ և երեխաներ ձեռք են բերել նոր ընկերներ, իսկ դպրոցների միջև ստեղծվել են նոր կապեր, քննարկվել են համատեղ ծրագրերով հանդես գալու հեռանկարները: