Սամանտա Փաուեր․ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վտանգում է ոչ թե ցեղասպանության ճանաչումը, այլ Էրդողանը
ԱՄՆ դիվանագետ, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ սենատորների կողմից վետոյի կիրառմանը։
«Այն բանից հետո, երբ Լինդսի Գրահամը հանեց իր վետոն Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ, այն արգելափակեց սենատոր Փերդյուն, ասելով, որ ճանաչումը կվտանգի Թուրքիայի հետ նուրբ բանակցությունները։
Սա սխալ է: Այն, ինչը իրականում վտանգում է ԱՄՆ բանակցությունները Թուրքիայի հետ՝ Էրդողանն է»,-թվիթերում գրել է Փաուերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13 Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամը վետո դրեց Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Սպիտակ տանից դուրս գալիս Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է Գրահամին, որ նա գնա Սենատ և արգելափակի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ինչին նա համաձայնել է։
Գրահամն այս փաստը հայտարարել է շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում:
Հարցին, թե իրեն անհարմար զգում է՝ Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար, Գրահամը պատասխանել է. «Այո՛, որովհետև ես հավանում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։
Օրեր առաջ կամ «հաջորդ անգամ» ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո դրվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա. այս անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։ Սենատոր Ռոբերտ Մենենդեզի ներկայացրած բանաձևը կոչ էր անում հետևել Ներկայացուցիչների պալատին ու ընդունել Սենատի 150 բանաձևը: Դևիդ Փերդյուն իր վետոն բացատրել է նրանով, որ այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Նշենք, որ Սենատի յուրաքանչյուր սենատոր վետո կիրառելու իրավունք ունի։
After @LindseyGrahamSC lifts his hold on #armeniangenocide Senate resolution, @senatorPerdueGA blocks it, saying passage wld jeopardize delicate negotiations with #Turkey.
— Samantha Power (@SamanthaJPower) November 25, 2019
This is wrong. What in fact jeopardizes US negotiations w/ Turkey is #Erdogan. https://t.co/iwZBV2NIAJ
Հարակից հրապարակումներ`
- Լինդսի Գրահամին Սպիտակ տան աշխատակիցն է «խնդրել» վետո կիրառել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա