Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունը նույնպես որդեգրել է չխառնվելու` սխալ քաղաքականություն
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է «փոքր, բայց կարևոր դետալ» Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի նկաըմամն կիրառած վետոյի վերաբերյալ։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Փաստորեն Սպիտակ Տունը Լինդսի Գրահամին Սենատում Ցեղասպանության բանաձևի նկատմամբ խնդրել էր կիրառել վետո միայն այն «օրերի» համար, երբ Էրդողանը Վաշինգտոնում էր:
Գրեհեմը ետ է վերցրել վետոն: Հիմա էլ վետո է դրել սենատոր Փըրդուեն:
Պայքարը բացառապես հայ-թուրքական տիրույթ տեղափոխվեց, բախվում են հայկական և թուրքական լոբբիստները: Սպիտակ Տունը շարունակելու է չխառնվելու` ճիշտ քաղաքականությունը:
Հայաստանի իշխանությունը նույնպես որդեգրել է չխառնվելու` սխալ քաղաքականություն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը Սենատում վետո դրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Գրահամն առարկել է բանաձևի ընդունմանը՝ ասելով, որ սենատորները չպետք է «փորձեն վերաշարադրել պատմությունը»:
Օրեր առաջ կամ «հաջորդ անգամ» ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո դրվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա. այս անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։
Սենատոր Ռոբերտ Մենենդեզի ներկայացրած բանաձևը կոչ էր անում հետևել Ներկայացուցիչների պալատին ու ընդունել Սենատի 150 բանաձևը: Դևիդ Փերդյուն իր վետոն բացատրել է նրանով, որ այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։
Սենատի յուրաքանչյուր սենատոր վետո կիրառելու իրավունք ունի։
Հարակից հրապարակումներ`
- Լինդսի Գրահամին Սպիտակ տան աշխատակիցն է «խնդրել» վետո կիրառել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- Մենենդեզ. Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան