«Հրապարակ». Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման ցանկությունը բացակայում է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք Կոստանյանի հետ, ով տևական ժամանակ Մոսկվայում է։ Նա կատարվածը «նախատոնական շոու» անվանեց և ասաց, թե ինքը զգուշացրել էր, որ կներկայանա քննաշրջանից հետո (Կոստանյանը դասավանդում է բուհում), «այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է»։
Նա այս մեղադրանքից հետևություն է արել, որ Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման ցանկությունը բացակայում է։ Չե՞ք կարծում, որ սահմանված ժամկետում չվերադառնալու դեպքում հետախուզում կհայտարարեն Ձեր նկատմամբ՝ հարցրինք Գևորգ Կոստանյանին։
«Դա արդեն հարցի 48-րդ կողմն է»։ Մտավախություն չունե՞ք, որ վերադառնալուն պես Ձեզ կձերբակալեն։ «Դա էլ արդեն հարցի 49-րդ կողմն է»։ Չե՞ք վախենում «նստելուց»։ «Ես, առհասարակ, ոչնչից չեմ վախենում՝ միայն Աստծո պատժից»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: